Վրաստանի նախագահի Հավլաբարի նստավայրում, որը նախկինում զբաղեցնում էր Միխայիլ Սահակաշվիլին, հայտնաբերվել է բնական գազի ապօրինի շորթման փաստ: Այս մասին հայտարարել է հանրապետության էներգետիկայի փոխնախարար Իլյա Էլոշվիլին:
Ըստ նրա, պլանային ստուգման արդյունքում բացահայտվել է գազային խողովակ, որը հաշվիչի հետ կապված չի եղել:
Ինչպես պաշտոնյան է նշել, շորթումն իրականացվել է, ենթադրաբար, Վրաստանի նախագահի աշխատակազմի ստեղծումից ի վեր: Այս մասին հաղորդում է «Թբիլիսսկայա գազետան»:
Տուգանքի իրական չափն առայժմ չի որոշվել: Տուգանքը պետք է վճարի Վրաստանի պետական ապահովման ծառայությունը:





























