Թուրքիան փորձում է վստահեցնել ԱՄՆ-ին, որ որքան էլ փորձի անկախ քաղաքականություն վարել, այնուամենայնիվ, պատրաստ է կատարել ռազմավարական գործընկերոջ իր պարտականությունները: Այս մասին հունվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:

Ըստ նրա, Էրդողանը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիան պատրաստ է ներխուժել Սիրիա, քանի որ Բաշար Ասադի իշխանությունն, իբրեւ թե, լեգիտիմ չէ: Սակայն իրականում, սիրիական հակամարտությունից օգտվելով, Թուրքիան փորձում էր ազդեցություն գործել Սիրիայում քրդական համայնքի վրա:

Ըստ փորձագետի՝ Թուրքիայի միջազգային վարկանիշը եւ, մասնավորապես, իշխող կուսակցությանը, խիստ տուժել է՝ կապված սիրիական հակամարտության հետ:

Ինչ վերաբերում է ադրբեջանցի իսլամիստներին Սիրիա ուղարկելուն, ապա փորձագետը ընդգծել է, որ «ցանկանալով ԱՄՆ-ին ապացուցել իր նվիրվածությունը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը անուղղակիորեն  նպաստում է, որպեսզի ադրբեջանցի իսլամիստներն անցնեն Սիրիա»: