Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին Թուրքիայի քայլերը բնական են: Այս մասին հունվարի 17-ի մամուլի ասուլիսում հայտարարել է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:

Նա նշել է, որ անկախ երկրի ներքին իրավիճակից, Թուրքիան պետք է նախապատրաստվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ըստ նրա՝ 100-ամյա տարելիցի նախօրեին նորից կբարձրանա հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, եւ շատ երկրներ կփորձեն այդ հարցն օգտագործել Թուրքիայի դեմ: «Ցավոք, շատ երկրներ Ցեղասպանության ճանաչման  հարցը բարձրացնում են ոչ այնքան համամարդկային արժեքներից ելնելով, որքան իրենց շահերի համար՝ Թուրքիային ճնշելու նպատակով», - հավելել է թուրքագետը: