Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները, հունվարի 18-ի ժամը 09.00-ի դրությամբ, հիմնականում անցանելի են:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: