Կաչանովի ուղղիչ հաստատության հանձնաժողովը մերժել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի բանտային պայմանները մեղմացնելու խնդրանքը։
«Հանձնաժողովը Յուլյա Վլադիմիրովնային մերժելու որոշում է ընդունել։ Մեզ համար դա զարմանալի չէ եւ եւս մեկ անգամ հաստատում է, որ ընդդիմադիր առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն վտանգավոր է Ուկրաինայի այսօրվա ռեժիմի համար, այդ պատճառով նրան մեկուսացրել են ոչ միայն քաղաքական կուսակցություններից, այլեւ Մայդաններից, որոնք տեղի են ունենում ամբողջ Ուկրաինայում», - ասել է նրա պաշտպան Անդրեյ Կոժեմյակինը, հայտնում է segodnya.ua-ը։
Հիշեցնենք, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն 2013թ. դեկտեմբերի 30-ին դիմել էր գաղութի ղեկավարությանը՝ իր պահման պայմանները թեթեւացնելու խնդրանքով։





























