Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 17-ին, ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սիսակյան փողոցի թիվ 3 շենքի 3-րդ հարկի արտաքին պատից քարեր են թափվում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ 1970-72թթ. կառուցված 5 հարկանի շենքը (126 բնակարան) 2003թ-ից համարվում է 4-րդ կարգի վթարային աստիճանի շինություն, 1-3 հարկերի սանհանգույցներում վթարված են կոյուղագծերը եւ ջրագծերը, առաստաղներից ու պատերից պոկվել են բետոնի կտորներ:
Դեպքի վայրում են գտնվել ՃԿԿ պետ-ՕԿՎ պետի տեղակալը եւ Աջափնյակի թաղապետարանի բնակչության եւ կոմունալ բաժնի առաջատար մասնագետը:





























