Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 18-ին, ժամը 09.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ հունվարի 17-ին ժամը 20.38-ին թունավորման նախանշաններով «Արմենիա» ԲԿ են տեղափոխվել Սիլիկյան թաղամասի 3-րդ փողոցի բնակիչներ` 21-ամյա Է. Ս.-ն եւ 29-ամյա Ա. Ա.-ն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:





























