Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 18-ին, ժամը 10.28-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Լուսինյանց փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հացի կրպակից ծուխ է նկատվում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մինֆուդ» ՍՊԸ-ին պատկանող հացի փռում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.48-ին, մարվել` 10.56-ին:

Այրվել են կենցաղային իրեր եւ կախովի առաստաղից մոտ 2 քմ հատված: