Հնդկաստանի մարդկային ռեսուրսների զարգացման նախարարի կինը մահացած է հայտնաբերվել՝ սիրուհու հետ պաշտոնյայի ենթադրյալ նամակագրության հասարակայնացումից մեկ օր անց:

Սունանդա Պուշկարի մարմինը հայտնաբերվել է Նյու-Դելիի շքեղ հյուրանոցում, հաղորդում է BBC-ին՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Մահվան պատճառը դեռ հաստատված չէ, սակայն քաղաքի ոստիկանությունը կասկածում է, որ ամբողջ երկրով խայտառակված նախարար Շաշի Թհարուրի կինը կարող էր ինքնասպանություն գործել:

Դրանից մեկ օր առաջ ամուսինները սկանդալի կենտրոնում էին հայտնվել. Պուշկարը Twitter-ում ամուսնու հետ հրապարակային բախում էր կազմակերպել՝ պակիստանցի լրագրող Մեհր Տարարի հետ դավաճանության պատճառով: Սունանդա Թհարուրը Twitter-ում հրապարակել էր ամուսնու նամակագրությունը:

Սկզբում Շաշի Թհարուրի կինը հայտարարել է, որ ինքն է իր էջում հրապարակել հաղորդագրությունները, սակայն հետո սկսել է պնդել, որ իր էջը կոտրել են, իսկ ինքը երջանիկ է իր ամուսնու հետ: