Ոստիկանները բացահայտել են 3 տարվա վաղեմության բնակարանային գողությունը: 2011 թ. հոկտեմբերի 30-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել մի քաղաքացու բնակարանից 500 ԱՄՆ դոլար, 145.000 դրամ եւ համակարգիչ գողանալու մասին:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ս/թ. հունվարի 17-ին, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Կուրղինյան փողոցի թիվ 29 շենքից բերման են ենթարկել 25-ամյա Սեւակ Բ.-ին: Նա խոստովանել է, որ 2011 թ. աշնանը պատուհանից մուտք է գործել բնակարան, կատարել գողություն, այնուհետեւ վերցնելով տան մուտքի դռան բանալին` բացել է դուռը եւ հեռացել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:





























