Թուրքիայում 2013-ի «Մեծ կաշառք» գործողությունից հետո իշխանությունների զայրույթը ոստիկանների նկատմամբ դեռ չի հանդարտվել։ Ի թիվս բազմաթիվ հեռացումների եւ այլ պաշտոնների նշանակումների, իշխանությունները Անկարայի ոստիկանության գրեթե բոլոր աշխատակիցներին ցրել են այլ նահանգներում աշխատանքի։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ ոստիկանությունում վերջին փոփոխության համաձայն, Անկարայի ոստիկանությունում աշխատող եւս 80 ոստիկաններ են տեղափոխվել այլ վայրեր ու այլ պաշտոնների։ Այս փոփոխություններից հետո Անկարայի ոստիկանությունում հին աշխատակից գրեթե չի մնացել։

Նշենք, որ «Մեծ կաշառք» գործողությունից հետո իշխանությունները այլ պաշտոնի են ուղարկել կամ աշխատանքից հեռացրել են մի քանի հարյուր ոստիկանապետի։