Թուրքական «Աշխատավորական» կուսակցության փոխնախագահ Հասան Բասրի Օզբեյը հայտարարել է, թե Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը գաղտնի բանկային հաշիվներ ունի շվեյցարական բանկերում։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ «Աշխատավորական» կուսակցության փոխնախագահ Հասան Բասրի Օզբեյը հայտնել է, թե իր ասած տվյալները 100 տոկոս ճշմարտություն են՝ պնդելով, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը բանկային հաշիվներ ունի շվեյցարական բանկերում։ Նա նշել է, թե այդ մասին տեղյակ է նաեւ ԱՄՆ-ը, որը Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայությանն է տրամադրել այդ տվյալները դեռեւս 2010 թվականին։

«Մենք Աբդուլլահ Գյուլից բացատրություն ենք պահանջում։ Դա հանցանք է եւ ոչ սովորական։ Այն հայրենիքի դավաճանության համատեքստում է հանցանք համարվում»,-ասել է Հասան Բասրի Օզբեյը։