Շատ կարեւոր է որ քաղաքացիները առաջնորդվեն այն գիտակցությամբ, որ երկրում չկան խնդիրներ, որոնք չեն կարող չլուծվել իրենց մասնակցությամբ։ Հունվարի 18-ին Ազատության հրապարակում մեկնարկած ընդդեմ կենսաթոշակային նոր օրենքի հավաքի ժամանակ լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ «Մեր մտքերն ուղղված են ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորմանը, որը յուրօրինակ դաշինք կլինի քաղաքական եւ քաղաքացիական հատվածների միջեւ»,- ասաց նա՝ նշելով, որ միայն դա կբերի փոփոխության։

«Այսօր փոփոխության համար բոլոր անհրաժեշտ պայմաները կան՝ բացի մեկից։ Հանրության պահանջարկը կա, բայց չկա իրականացման վերջին գործիքը, որն ինստիտուցիոնալ ընդդիմությունն է, որը ոչ միայն կառաջադրի հարցեր, այլեւ կառաջարկի դրանց լուծումները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եռւ իշխանության ներկայացուցիչներիմմիջեւ սկսված հեռակա բանավեճին՝ Փաշինյանն ասաց. «Ինձ համար անհասկանալի է՝ ինչ է նշանակում երկրորդ եւ երրորդ նախագահ։ Հայաստանը երկրորդ եւ երրորդ նախագահ չի ունեցել։ Եթե նկատի ունենք 20087թ. մարտի 1-ին գործող առաջին եւ երկրորդ գլխավոր մեղավորներին, ինձ համար անընդունելի է նրանց դեպքում երկրորդ եւ երրորդ նախագահ հասկացության կիրառումը։ Հայատսանը դեռ պետք է ընտրի իր երկրորդ եւ երրրորդ նախագահներին»։

Լրագողների խնդրանքին մեկնաբանել Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին խոսակցությունները՝ Փաշինյանն ասաց. «Ներթայֆայական ռազբորկաներին քաղաքական գնահատական կնախընտրեի չտալ»։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am