Ոստիկանության Տարոնի բաժնում, hունվարի 16-ին, ժամը 14.30-ին, 32-ամյա Կարեն Գ.-ից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայում գտնվող հրապարակում, վիճաբանության ժամանակ, 32-ամյա Վարդգես Ա.-ն ոտքով հարվածել է իր սրունքին եւ բացահայտ հափշտակելով բջջային հեռախոսը` դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Վարդգես Ա.-ն ներկայացել է բաժին եւ ներկայացրել բջջային հեռախոսը:

Կատարվում է հետաքննություն: