Երեւանի Աբովյան փողոցի թիվ 58 շենքի դիմաց, հունվարի 17-ին, ժամը 19.30-ին, անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի տաքսի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Կատարվում է քննություն: