Ոստիկանության Արարատի բաժնում, հունվարի 16-ին, ժամը 11.30-ին, հաղորդում է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տներից մեկի ավտոտնակում կայանված «Օպել-Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենան էլեկտրական կարճ միացումից այրվել է
Պատճառվել է մոտ 1.000.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:





























