Ոստիկանության Շենգավիթի բաժնում, հունվարի 8-ին, ժամը 19.10-ին, հաղորդում էր ստացվել, որ թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում ուղեւորուհուց գողացել են 100.000 դրամ եւ բջջային հեռախոսը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հունվարի 16-ին, ժամը 14.30-ին, Արմավիրի մարզի Արեւաշատ գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 43-ամյա Արմեն Ա.-ին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ կնոջ բջջային հեռախոսը եւ գումարը գողացել է Արմեն Ա.-ն:
Կատարվում է նախաքննություն:





























