ՆԱՏՕ-ի մերժումը Վրաստանին տրամադրել Անդամակցության գործողությունների ծրագիր(ԱԳԾ) Ուելսում կայանալիք գագաթաժողովի համար, կարող է խաթարել պետության քաղաքական կայունությունը: Այդ մասին հայտարարել է վրացական խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին:

Վրացական քաղաքական գործչի կարծիքով՝ երեւույթների նման դասավորությունը վտանգում է  Վրաստանի եվրաինտեգրացումը:

Վրաստանի ղեկավարության համար դժվար է ՆԱՏՕ կողմից ցանկացած որոշում հաղթական համարել բացառությամբ ԱԳԾ տրամադրումը, նշել է Ուսուպաշվիլին:

Իրենց հերթին վրացի քաղաքագետները քննադատել են խորհրդարանի խոսնակի հայտարարությունը: Նրանց կարծիքով՝ Ուսուպաշվիլին  չափազանցրել է ԱԳԾ ստանալու հետ կապված իրավիճակը, հաղորդում է Գրուզիա  Online-ը:

«Խոսել խարխլման մասին արդեն չափանցություն է: Իհարկե, Ալյանիսի հերթական մերժումը խսիտ բացասական արձագանք է առաջացնում, նույնիսկ մեծ դժգոհություն հենց Արեւմուտքի կողմից»,- ասել է Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Ռոնդելին:

Քաղաքագետ Գեորգի Նոդիան ընդգծել է, որ  ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացի հետաձգման մասին խոսակցություններ նախկինում էլ կային, ինչը երբեք չի ազդել քաղաքական կուրսի վրա:

«Հակաարեւմտյան ուժերը հաճախ նշում են, որ մեզ երբեք էլ ՆԱՏՕ-ի կազմում չեն ընդունի, շահարկում են այն… կողմնորոշումը դեպի Արեւմուտք, ՆԱՏՕ, Եվրամիություն շարունակում է վրացական արտաքին քաղաքականության գերակայող ուղղություն մնալ»,- հայտարարել է Նոդիան:

Կառավարաման ռազմավարության ինստիտուտի ղեկավար Պետրե Մամրաձեի խոսքով՝ ՆԱՏՕ-ում վաղուց որոշել են Վրաստանին չընդգրկել իրենց կազմում առաջիկայում՝ ռուսական իշխանությունների զայրույթը չհարուցելու համար:

«Առաջին հերթին, ԱԳԾ-ն ամենեւին էլ չի երաշխավորում, որ երկրին կընդունեն ՆԱՏՕ: Երկրորդ, այն ամենեւին էլ չի բարձրացնում երկրի պաշտպանվածությունը ՆԱՏՕ անդամ մյուս երկրներից: Այնուհետեւ, Վրաստանում, Վրաստանում չեն ակնկալում, որ ԱԳԾ-ն կտրամադրեն, մեզ համար դրականորեն ինչ-որ բան կփոխվի դեպի խաղաղություն, կայունություն»,- իր գնահատականը պարզաբանել է փորձագետը: