Թուրքիայում վերսկսված Հրանտ Դինքի սպանության գործով հետաքննող դատախազ Մուամեր Աքքաշին, ով նաեւ «Մեծ կաշառք» գործի հետաքննող դատախազներից էր, ազատել են պարտականություններից եւ տեղափոխել այլ պաշտոնի։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի դատախազներից Մուամեր Աքքաշը հայտարարել է, թե Դինքի գործով կարեւոր կետի էր եկել, որ պետք է արդեն օպրեցիա սկսեին, սակայն իր ձեռքից դոսյեն վերցրեցին։ Դատախազը պնդել է, թե Դինքի սպանության գործով ինքը հարցաքննության էր կանչել ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Սաբրի Ուզունին, սակայն իր իրավասությունները սահմանափակեցին եւ իրեն ուղարկեցին Թեքիրդաղի դատախազություն։
Մուամեր Աքքաշը հրաժարվել է պատասխանել, թե իրենից հետո ինչ կլինի արդեն կազմված Դինքի սպանության դոսյեի հետ։





























