Ազատության հրապարակից մեկնարկած «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հավաք-երթի մասնակիցները հայտարարել են, որ իրենց մեջ սադրիչներ կան:
«Քաղաքացիական հագուստով ոստիկանները փորձում են մեզ սադրել, պլակատներ են գողանում, բայց վատ են աշխատում, բացահայտեցինք»,- հայտարարել է մասնակիցներից մեկը։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթի մասնակիցները՝ ԱԺ ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների ներկայացուցիչների հետ միասին քայլում են նախապես հայտարարված երթուղիով՝ Ազատության Հրապարակ-Հյուսիսային Պողոտա-Աբովյան Փողոց-Ամիրյան Փողոց-Մաշտոցի Պողոտա-Ազատության Հրապարակ: Երթի մասնակիցները, թմբուկներով, երգերով ու կոչերով քայլում են կենտրոնի փողոցներով ու պատահական անցորդներին կոչ անում միանալ իրենց պայքարին։
Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցներն ամբողջությամբ փակել են Աբովյան փողոցը, երթեւեկությունը դադարեցվել է։
Երթն անցնում է ոստիկանական մեծ ուժերի հսկողությամբ։





























