Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Բաննու քաղաքում ականի պայթյունի հետեւանքով զոհվել է 20 զինծառայող: Ականը պայթել է ռազմական մեքենաների շարասյան մերձակայքում: Իշխանությունները հայտնել են, որ առայժմ պարզ չէ՝ ահաբեկչությունը մահապարտ է իրագործել, թե սարքը հեռակառավարելի է եղել:
Ինչպես հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով AFP-ին, եւս 30 մարդ վնասվածք են ստացել:
Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» խմբավորումը:
Պակիստանի հյուսիս-արեւմուտքում՝ Ցեղերի գոտում եւ դրան հարեւան Հայբեր-Պահտունհվա նահանգում, կառավարության հետ ակտիվ պայքար են մղում «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» խմբավորումը եւ մի շարք այլ կազմակերպություններ, հիշեցնում է «ՌԻԱ Նովոստին»:





























