Փրկարար ծառայությունը հունվարի 19-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Ճառագայթային փողոցի «Վ» 1ա շենքի բնակարաններից մեկից, որի բնակիչը բացակայում է քաղաքից, ջրալցվում է ներքեւի մթերային խանութը. դուռը բացելու եւ ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները «Լիլյա» համատիրության աշխատակիցների հետ համատեղ մուտք են գործել բնակարան եւ դադարեցրել ջրի արտահոսքը:





























