Փրկարար ծառայությունը հունվարի 19-ին, ժամը 21.10-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել Մ. Բ.-ի (ծնվ. 1960թ.) դին: