Վաշինգտոնն Ուկրաինայի իշխանություններին մեղադրել է իրավիճակը սրելու մեջ եւ պահանջել Կիեւի կենտրոնից դուրս բերել ուկրաինական հատուկ նշանակության զորքերը: Սպիտակ տունը պահանջում է, որպեսզի Ուկրաինայի իշխանությունները երկխոսություն սկսեն ընդդիմության հետ` սպառնալով պատժամիջոցներով: Ըստ ԱՄՆ-ի Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենի` ԱՄՆ-ն բոլոր կողմերին կոչ է անում դադարեցնել իրավիճակի սրումը:

Նա նշել է, որ իրավիճակն ավելի է վատթարացել, քանի որ Ուկրաինայի կառավարությունը «չի ընդունել ժողովրդի օրինական դժգոհությունը», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Մենք Ուկրաինայի կառավարությանը կոչ ենք անում քայլեր ձեռնարկել` Ուկրաինային լավ ապագա ապահովելու նպատակով,այդ թվում նաեւ վերացնել հակաժողովրդավարական օրենսդրությունը, Կիեւի կենտրոնից դուրս բերել ուկրաինական հատուկ նշանակության ջոկատը եւ երկխոսություն սկսել քաղաքական ընդդիմության հետ», — ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Կիեւում կան տուժածներ ու ձերբակալվածներ. Ուկրաինայում ԵՄ դեսպանը կոչ է արել ցուցարարներին չսրել իրավիճակը

Կիեւում ցուցարարների դեմ ջրցան են օգտագործել