ՌԴ-ի Պետդումայում օրինագիծ է ներկայացվել ձմեռային ժամանակին Ռուսաստանի վերադառնալու մասին: Օրինագիծն առաջարկում է «Մոսկվայի ժամանակը» սահմանել համաշխարհային համակարգված UTC+3 ժամանակին համապատասխան:
«Ձմեռային ժամանակին» Ռուսաստանի վերադառնալու մասին օրինագիծը Պետդումայի քննարկմանն է ներկայացրել Դումայի առողջության պահպանման հանձնաժողովի նախագահ Սերգեյ Կալաշնիկովը: Կալաշնիկովը նշել է, որ ձմեռային ժամանակին վերադառնալը «թույլ կտա վերացնել ներկայումս գործող ժամերի վատ ազդեցությունը ռուսաստանցիների առողջության վրա, կնպաստի հիվանդացության եւ մահացության կրճատմանը, դրական ազդեցություն կունենա տնտեսական աճի վրա», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























