Ըստ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի` մարիխուանա ծխելն օրգանիզմին ավելի քիչ վնաս է հասցնում, քան ալկոհոլը: The New Yorker ամսագրին տված իր հարցազրույցում Օբաման նշել է, որ մարիխուանան ավենվազ վտանգավոր է` անհատ սպառողի վրա ազդեցության առումով: Օբաման հիշեցրել է, որ դեռահաս տարիքում ինքը ծխել է «կանեփ» եւ երկար ժամանակ չի կարողացել թողնել ծխախոտ ծխելը: «Հայտնի է, որ ես դեռահաս տարիքում «կանեփ» եմ ծխել: Ես դա վատ սովորություն եւ արատ եմ համարում, ինչպես ծխախոտ ծխելը», - պատմել է նախագահը: «Ես դա չեմ ընդունում եւ իմ աղջիկներին ասել եմ, որ դա վատ գաղափար է, ժամանակի կորուստ եւ վնաս է առողջությանը», — ընդգծել է ամերիկացի նախագահը: Օբաման անհանգստություն է հայտնել, որ մարիխուանա ծխելու համար սովորաբար պատժվում են աղքատ ընտանիքների դեռահասները, որոնք միջոցներ եւ աջակցություն չունեն պատժից խուսափելու համար: Օբաման կողմ է Կոլորադո եւ Վաշինգտոն նահանգներում մարիխուանայի օրինակնացմանը, քանի որ, ըստ նրա, հասարակության համար կարեւոր է, որպեսզի չառաջանա այնպիսի իրավիճակ, երբ շատ մարդիկխախտում կատարեն, եւ միայն ոմանք պատժվեն, հայտնում է lenta.ru-ն: ԱՄՆ-ի նախագահը նաեւ հայտնել է, որ նրանք, ովքեր պնդում են, որ մարիխուանայի օրինականացումը կլուծի սոցիալական բոլոր խնդիրները, խիստ չափազանցնում են: Բացի դրանից, ըստ Օաբամայի, թմրանյութի մի տեսակի ամբողջությամբ օրինականացումը կարող է այլ տեսակների չափաբաժինների թույլտվության քննադատություն առաջացնել, եւ պարզ չէ` պատրաստ է արդյոք հասարակությունը դրան: