Իրաքյան «Անսար ալ-Սուննա» ծայրահեղական խմբավորումն իր վրա է վերցրել երկու ահաբեկչությունների համար պատասխանատվությունը, որոնք տեղի էին ունեցել Վոլգոգրադում՝ նախորդ տարվա դեկտեմբերին:
Ինտերնետում տեղադրված տեսագրությունում ներկայացված են երկու երիտասարդներ, որոնք իրենց կոչում են Սուլեյման ու Աբդուրահման եւ ձեռքներում պահում են ինքնաձիգեր: Պնդվում է, որ հենց նրանք են մահապարտները: Այս մասին հաղորդվում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Deutsche Welle-ը:
Բացի այդ, ծայրահեղականները նաեւ սպառնացել են հարձակում իրականացնել Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ:
Նշվում է, որ «Անսար ալ-Սուննան» տեղակայված է հյուսիսային ու կենտրոնական Իրաքում ու հիմնադրվել է 2003-ի սեպտեմբերին:




























