ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Իրանի պատվիրակությանը հրավիրել է մասնակցելու Սիրիայի վերաբերյալ «Ժնեւ-2» միջազգային կոնֆերանսին:

Ըստ նրա, նա հավաստիացումներ է ստացել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավդադ Զարիֆայից այն մասին, որ իրանյան պատվիրակությունը «դրական ու կոնստրուկտիվ դեր» կխաղա  Սիրիայի վերաբերյալ խաղաղ բանակցությունների ժամանակ: Այդ մասին հայտարարել է Բան Կի Մունը՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Իրանի՝«Ժնեւ-2» կոնֆերանսին մասնակցելու հարցը մինչեւ այդ պահը չլուծված էր համարվում: 

ԱՎելի վաղ Իրանի ԱԳ նախարարը խոստացել էր ընդունել կոնֆերանսի հրավերը, եթե այն անի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: