Գյումրիի կայարանամերձ հրապարակում, հունվարի 19-ին, ժամը 03.05-ի սահմաններում, 1987 թ. ծնված Վահրամ Դ.-ի վարած «Մերսեդես Բենց E-280» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, մտել զբոսայգի եւ շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը եւ երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:




























