Ոստիկանության Էրեբունու բաժնում, հունվարի 19-ին, ժամը 04.20-ին, ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցի թիվ 8/2 շենքի 10-րդ հարկում տուն է այրվում, իսկ 04.50-ին Այրվածքաբանության կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «դեմքի, վերջույթների թերմիկ այրվածք 2-րդ եւ 3-րդ աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 42-ամյա Կարեն Չ.-ն` հայտնելով, որ գիշերը արթնանալով նկատել, որ տանը հրդեհ է բռնկվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական վառարանի այրման հետեւանքով, երբ բնակիչները քնած են եղել:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 05.00-ին` մարտական 3 հաշվարկի ուժերով:

Կատարվում է հետաքննություն: