Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, այսօր՝ հունվարի 20-ին, պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Սա Վրաստանի նախագահի առաջին օտարերկրյա պաշտոնական այցն է:
Այցի շրջանակներում պաշտոնական հանդիպումներ են նախատեսված Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ խորհրդարանի խորսնակ Ջեմիլ Չիչեքի հետ, հաղորդում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Բացի այդ, Մարգվելաշվիլին կայցելի Թուրքիայի Հանրապետության հիմնադի Քեմալ Աթաթուրքի գերեզմանին եւ ծաղիկներ կդնի:
Պաշտոնական հանդիպումներից հետո Թուրքիայի եւ Վրաստանի նախագահները Անկարայում համատեղ ասուլիս կտան:
Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, այցի ավարտից հետո Մարգվելաշվիլին կայցելի հին հայկական Տայքի շրջանում գտնվող զորամաս:




























