Իրանի Իսլամիստական Հանրապետությունը դադարեցնում է ուրանի՝ մինճեւ քսան տոկոս հարստացումը՝ սկսած հունվարի 20-ից: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար Ալի Ակբար Սալեհին:
«Ուրանի մինչեւ 20 տոկոս հարստացման ինքնակամ դադարեցումը սկզբունքային միջոց է, որը ուժի մեջ է մտնում այսօր ժամը 12:00-ից»,-հայտարարել է Սալեհին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Agence France Presse-ը:
Ինչպես ավելի վաղ էր հաղորդվում, Թեհրանի ու «վեցյակի» միջանկյալ համաձայնագիրն երկուշաբթի ուժի մեջ է մտնում:




























