Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում դադարեցնել բախումները Կիեւում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ: Այս մասին ասված է դեսպանատան հայտարարությունում, որը տեղադրվել է նրնց պաշտոնական կայքում:
«Մենք հանդարտության կոչ ենք անում եւ կողմերին խորդորում ենք դադարեցնել բռնություն սադրող կամ արդյունքում բռնությունների հանգեցնող գործողությունները»,-ասված է հայտարարությունում:
«Բռնությունը ծառայում է միայն վախի մեծացմանը, շեղում անհրաժեշտ քաղաքական լուծումից, որը ուկրաինացի ժողովրդի կամքի իրականացման լավագույն միջոցն է»,-նշել են ԱՄՆ դեսպանատանը, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Իր հերթին, Օբամայի ավագ խորհրդական Ալեք Ռոսը հայտարարել է. «Կիեւում բախումները Ռեգիոնների կուսակցության գործողությունների ուղղակի հետեւանքն են, որն ուղեկցվում է կամարտահայտման իրավունքի քրեականացմամբ»:
«Հարգում եմ Ուկրաինայի քաղաքացիներին, որոնք իրենց կառավարությանն ասում են, որ իրենք չեն ցանկանում Բելառուս լինել»,-ասել է Ռոսն ու հավելել. «Այն, ինչ տեղի կունենա երկրում առաջիկա 90 օրերի ընթացքում, կորոշ պետության ուղղությունը առաջիկա տարիների համար»:




























