2014-ն ընտրության տարի կլինի, ըստ որում՝ Թուրքիայի իշխող կուսակցության ու դրա ղեկավարության համար: Այս մասին հունվարի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Նա հիշեցրել է, որ մարտին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, որոնք Թուրքիայում միշտ որոշիչ էին: 2015-ին կկայանան խորհրդարանական ընտրություններ: Նա հավելել է նաեւ, որ այս տարվա օգոստոսին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան, որոնց ընթացքում առաջին անգամ երկրի առաջնորդին կընտրի ժողովուրդը: Մինչ այս նախագահին ընտրում էր Ազգային ժողովը:
Թուրքագետը կարծում է, որ նախագահական ընտրությունների վրա ազդեցություն կարող են ունենալ Ստամբուլի Գեզի պուրակի հետ կապված իրադարձությունները:
Ուկրաինայի ոստիկանությունը կրակել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների վրա




























