Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 20-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 6-րդ շարքի տներից մեկի մոտակայքում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: