Տավուշի մարզի Ենոքավան գյուղի «Քոռ աղբյուր» կոչվող հանդամասում, հունվարի 19-ին, ժամը 17.15-ի սահմաններում, 38-ամյա Սեյրան Ա.-ի վարած «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենայից, ընթացքի ժամանակ, ուղեւորը թափքից վայր է ընկել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























