Հունվարի 19-ին, ժամը 10.40-ին, Մեղրի քաղաքից ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն բերման է ենթարկվել 27-ամյա Արմինե Խ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունվարի 17-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր հանցագործության մասին սուտ մատնության մեղադրանքով:




























