Առնվազն 24 մարդ է զոհվել, եւս 58-ը վիրավորվել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած մի շարք հզոր պայթյունների արդյունքում:
Ինչպես իրավապահների ներկայացուցիչներն են հաղորդել, իրաքյան մայրաքաղաքի տարբեր թաղամասերում պայթել են հինգ ավտոմեքենաներ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Լիբանանյան Daily star պարբերականի տվյալներով՝ 13 մարդ զոհվել է ու 40 մարդ վիրավորվել է Բաղդադի Դուրա շրջանում երկու պայթյունների արդյունքում: Այն հիմնականում բնակեցված է սունիներով:
Եվս երեք սարքեր գործի են դրվել Ջադիդա, Հուրրիյա ու Բայյա թաղամասերում, որոնց բնակիչների մեծ մասը շիաներ են:




























