Իրաքում ահաբեկչությունների շարքի զոհերի թիվը հասել է 73-ի, եւս 128 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել են երկրի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները: 

Բաղդադի տարբեր շրջաններում պայթել են ականապատված 4 մեքենաներ: Եվս մեկ պայթյուն որոտացել է Բաակուբա քաղաքից ոչ հեռու: Այնտեղ հուղարկավորության արարողության վրա հարձակման հետեւանքով զոհվել էր 18 իրաքցի, տասնյակ մարդիկ վիրավորվել էին:

Մոսուլից հարավ տեղի ունեցած պայթյունին զոհ էր գնացել 7 զինվորական: Միաժամանակ Էլ-Ֆալուջի (Բաղդադից 57 կմ հեռավորության վրա) քաղաքում Իրաքի օդուժի ավիահարվածների հետեւանքով հնարավոր է եղել ոչնչացնել «Իրաքի եւ Լեւանտեի իսլամական պետություն» խմբավորման 11 գրոհայինների: