Հնկաստանը երկուշաբթի թվով երրորդ փորձարկումն է իրականացրել՝ կապված միջին հեռավորության Agni-IV բալիստիկ հրթիռի հետ: Այն կարող է կրել մինչեւ մեկ տոննա կշռող միջուկային գլխիկ:
Հաղորդվում է, որ Agni-IV-ը կշռում է տասնյոթ տոննա, իսկ դրա երկարությունը կազմում է քսան մետր:
Փորձարկման ղեկավարը նշել է, որ եթե այն հաջող անցնի, ապա հնարավորություն կստեղծվի սկսելու հրթիռի սերիական արտադրություն ու այն բանակին տրամադրել: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով The Hindu-ն:




























