2014-ի սկզբից Ռուսաստանի հետ առանց վիզային ռեժիմի պետությունների քաղաքացիները, այդ թվում՝ Հայաստանի, կկարողնան այդ երկրի տարածքում մնալ իննսուն օրերի ընթացքում՝ յուրաքանչյուր 180 օրը մեկ: Այս մասին հաղորդում է Հայաստանի պետական միգացիոն ծառայությունը:
Այս փոփոխությունը պայմանավորված է Ռուսաստանում մի շարք նոր օրենքների՝ ուժի մեջ մտնելով:
Դա նշանակում է, որ այդ երկրների քաղաքացիները այլեւս չեն կարողանա 90 օր անց դուրս գալ Ռուսաստանի տարածքից ու անմիջապես վերադառնալ, ինչպես նախկինում էր արվում: Օրինախախտները չեն կարողանա Ռուսաստան մուտք գործել երեք տարիների ընթացքում:




























