Փրկարար ծառայությունը հունվարի 20-ին, ժամը 21.29-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 9 շենքի 6-րդ մուտքի վերելակը խափանվել է, ներսում 10 տարեկան երեխա է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 2004 թ. ծնված Մ. Հ.-ին դուրս են բերել վերելակից: