«168 ժամ» թերթը զրուցել  է ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Անդրադառնանք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի «փոխհրաձգությանը», որից հետո կրկին թափ առան խոսակցությունները, թե Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու ցանկություն ունի։

Միշտ էլ լսում ենք, որ ուզում է վերադառնալ քաղաքականություն. նոր բան չէ։ Իր մեծ ասուլիսում Տիգրան Սարգսյանն, ըստ երեւույթին կպավ Քոչարյանի աքիլեսյան գարշապարին, նա էլ ակտիվացել է՝ վարչապետին է պատասխանում։ Տ. Սարգսյանն աշխատել է նաեւ Ռ. Քոչարյանի նախագահության տարիներին՝ ղեկավարել է ԿԲ-ն։ Հիմա էլ նույն քաղաքականությունն է շարունակվում։
Ռ. Քոչարյանն, ըստ իս, չէր ուզում, որ բոլոր մեղքերը գցեն իր տարիների կառավարության վրա։ Մի խոսքով՝ Քոչարյանի ակտիվությունն ինքն իրեն արդարացնելու համար է։

Փաստորեն Տ. Սարգսյանը սխա՞լ վարվեց, երբ մեղքը գցեց Ռ. Քոչարյանի կառավարման վրա։

Տ. Սարգսյանն իրավունք չուներ կպնել Ռոբերտ Քոչարյանին, ամեն ինչ նրա վրա գցել, այն դեպքում, երբ նրանք իրար հետ են կառավարել պետությունը։ Եթե Տ. Սարգսյանը քաջություն ունենա եւ ասի, որ Քոչարյանի նախագահության ժամանակ իրեն կարգադրվել է վարել այսպիսի դրամավարկային քաղաքականություն, ապա ամեն ինչ այլ կերպ կլինի։ Բայց եթե դա չի ասում... հիմա ասում է, թե շինարարական փուչիկ էր։ Բա ինքը դրա մեջ մեղք ունի, չէ՞»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում