Ըստ ՌԴ-ի Կենտրոնական բանկի տվյալների` երկրի արտաքին պարտքը 2013թ. աճել է  15% -ով եւ կազմել 732,046 միլիարդ դոլար:
Արտաքին պարտքի աճի ամենամեծ ներդրումը պատկանում է ոչ բանկային հատվածի ձեռնարկություններին. 2013թ. նրանց պարտքն աճել է 20% -ով` մինչեւ 437,822  միլիարդ դոլար:

ՌԴ-ի բանկերը արտաքին պարտքը մեկ տարվա ընթացքում ավելացրել են 6,6% -ով` մինչեւ  214,940 միլիարդ դոլար:
2013թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին պետական կառավարման մարմինների պարտքը աճել է 16,6% -ով` մինչեւ 63,440 միլիարդ դոլար:

ՌԴ Կենտրոնական բանկի պարտքը մեկ տարում աճել է 3%-ով` կազմելով 15,844 միլիարդ դոլար:
Նշենք, որ արտաքին պարտքը ենթադրում է երկրի ինչպես մասնավոր, այնպես էլ պետական պարտավորությունները: