ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը  զսպվածություն ցուցաբերելու, հետագա բռնություններից խուսափելու եւ ժողովրդավարական սկզբունքները խաղաղ ճանապարհով հաստատելու կոչով դիմել է Կիեւի հակամարտող բոլոր կողմերին։ Այս մասին ասված է գլխավոր քարտուղարի բաց հայտարարությունում։

 «Բան Կի-Մունն ուշադրություն է դարձնում Ուկրաինայում երկխոսությանն ուղղված նոր ջանքերին: Նա բոլոր կողմերին կոչ է անում մասնակցել իմաստալից, մշտական եւ համակողմանի երկխոսության եւ հաստատում է ուկրաինացիների միջեւ փոխադարձ  համաձայնության անհրաժեշտությունը` իրենց երկրի ապագա ուղու համար», - ասվում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, հայտնում է ՈՒՆՆ-ը: