Կոլումբիական բանակի զինծառայողների հետ փոխհրաձգության արդյունքում սպանվել է ՖԱՐԿ 14 ակտիվիստուհի: Այս մասին հաղորդում է Բոգոտայում բանակի հրամանատարությունը: Զինվորականների կարծիքով՝ զոհվածները Վենեսուելայի հետ սահմանի մոտ գտնվող նավթային ձեռնարկությունների աշխատանքները սաբոտաժի են ենթարկել, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Ինչպես հաղորդվում է, արդեն մեկ տարուց ավել կոլումբիական կառավարությունը Կուբայում բանակցում է ՖԱՐԿ հետ: Չնայած հրադադարի կոչերին՝ ջունգլիներում արյունահեղությունը շարունակվում է:
Սակայն Բոգոտայում ենթադրում են, որ ժամանակավոր հրադադարը ապստամբներին հնարավորություն կտա վերազինվելու:




























