Փրկարար ծառայությունը հունվարի 21-ին, ժամը 02.53-ին տեղեկություն է ստացել, որ Երեւանի Արցախի պողոտայի թիվ 1 շենքի մոտակայքում վթար է եղել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 07 ՏՍ 004 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետեւանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:
Տուժածներ՝ 1995 թ. ծնված Ռ. Գ. եւ 1994 թ. ծնված Ա. Դ. տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:




























