Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում նռնակի պայթյունի արդյունքում տուժել է ՌԵՆ ԹՎ ռուսական հեռուստաալիքի թղթակից Ստանիսլավ Գրիգորեւը: Ներկայումս նա հիվանդանոցում է, բժիշկները կասկածում են, որ նրա մոտ ոտքի բաց կոտրվածք կա: Այդ մասին հաղորդվում է հեռուստաալիքի Facebook-յան էջում:
Ինչպես հաղորդվում է, նա վիրավորվել է ռեպորտաժի ձայնագրման ժամանակ:
Լրագրողը նշել է, որ կարծում է, որ եթե նռնակը մարտական լիներ, ինքը հաստատ առանց ոտքի կմնար:




























