ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը անդրադարձել է Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի շփման գծում տեղի ունեցած միջադեպին:
«Շփման գծում բռնությունն ու լարվածությունը խաթարում են խաղաղ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը»,-գրել է Ուորլիքն իր Twitter-ում:
Նա նաեւ իր ցավակցությունն է հայտնել զինվորի մահվան կապակցությամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում՝ արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը։




























