Նոր տարուց հետո մահացությունները ավելացել են եւ դա հնարավոր է կանխել պահքի միջոցով: Այս մասին հունվարի 21-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:  Նրա խոսքով, դեկտեմբերի 30-ից մինչեւ հունվարի 5-ը պետք է պաս պահել: «Տոնական ուտուշ-խմուշները պետք է նվազագույնի հասցնել՝ ավանդական պահքը պահպանելով:Այդ ձեւով կարող ենք կանխել մի քանի հազար մարդկանց ժամանակից շուտ հեռնալը»,- առաջարկեց Պարույր Հայրիկյանը: Հարցին, թե վիճակագրական տվյալներ կան, որ Նոր տարուց հետո մահացությունները ավելացել են, նա պատասխանեց. «Անկեղծ ասած, վիճակագրական տվյալներ չկան: Դրանք անհատական ընկալումներ են եւ իմ ծանոթների զբաղվածությունը: Ում հետ խոսում ես, ասում են, թե պետք է գնան թաղման կամ յոթի»,- ավելացրեց Պարույր Հայրիկյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am